Skip to Content

Նոր քաղաքացիներ

New-Citizens

Նոր քաղաքացիություն ստացած անձինք կարող են գրանցվել որպես ընտրող՝ Քաղաքացիության և ներգաղթի ծառայության (Citizenship and Immigration Service (CIS)) կողմից անցկացվող քաղաքացիության շնորհման արարողությանը մասնակցելուց հետո։ Որպեսզի նոր քաղաքացիություն ստացած անձինք հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին, նրանց համար սահմանված են գրանցման այլ ժամկետներ և քվեարկության այլ ընթացակարգեր։

Որպես Միացյալ Նահանգների քաղաքացի՝ ձեզ խրախուսվում է գրանցվել քվարկելու համար եւ ակտիվորեն մասնակցել ձեր կառավարության ներկայացուցիչների ընտրությանը։

Ովքե՞ր կարող են գրանցվել քվեարկելու համար

Քվեարկելու իրավունք ունեն այն նոր քաղաքացիություն ստացած անձինք, որոնք հաջորդ ընտրությունների ժամանակ կդառնան առնվազն 18 տարեկան:

Ինչպես գրանցվել

CIS-ի կողմից անցկացվող արարողությունից հետո կարող եք գրանցվել որպես ընտրող`

Համայնքի եւ ընտրողների իրազեկում

Համայնքի և ընտրողների իրազեկման բաժնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են Los Angeles-ի վարչաշրջանի քաղաքացիության շնորհման արարողություններին՝ նոր քաղաքացիություն ստացած անձանց որպես ընտրող գրանցելու համար։ Յուրաքանչյուր արարողության ժամանակ քաղաքացիություն է շնորհվում 900-ից մինչև 5000 դիմորդի, որոնց հնարավորություն է տրվում գրանցվելու որպես ընտրող։ 2012 թվականին քաղաքացիության շնորհման արարողությունների ընթացքում որպես ընտրող գրանցվել է շուրջ 30000 նոր քաղաքացի։

Սեղմեք այստեղ՝  Քաղաքացիության շնորհման արարողությունների վայրերին և ժամանակացույցին ծանոթանալու համար:

Icon - Close