Skip to Content

Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկ

Interactive Sample Ballot

Խնայեք ժամանակը քվեարկության կենտրոնում

Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկը լրացուցիչ գործիք է, որը թույլ է տալիս ընտրողներին նախապես ծանոթանալ իրենց քվեաթերթիկին, վերանայել ընտրության տարբերակները և նշել իրենց ընտրությունները՝ նախքան քվեարկության կենտրոն այցելելը։ Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկը առցանց քվեարկություն չէ և չի պահպանում ձեր ինքնությունը բացահայտող որևէ տեղեկություն։ Քվեաթերթիկը բացելուց հետո ձեր բոլոր ընտրությունները պահպանվում են ձեր հեռախոսում, համակարգչում կամ այլ անձնական սարքում:

Ինչպես օգտվել ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկից

Հաճախակի տրվող հարցեր

  • Ի՞նչ է ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկը:
    Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկը ձեր նմուշային քվեաթերթիկի թվային տարբերակն է, որը թույլ է տալիս նշել ձեր ընտրությունները և ստեղծել քվեարկության անցագիր (Poll Pass):
  • Ի՞նչ է քվեարկության անցագիրը:
    Քվեարկության անցագիրը QR կոդ է, որը պարունակում է ձեր ընտրությունները։ Դուք կարող եք ձեր ընտրությունները փոխանցել քվեաթերթիկների նշագրման սարքին (Ballot Marking Device)՝ ցանկացած քվեարկության կենտրոնում:
  • Արդյո՞ք իմ անձնական տվյալները պահպանվում են քվեարկության անցագրում։
    Ո՛չ: Քվեարկության անցագիրը պահպանում է ձեր քվեաթերթիկի տեսակը և ձեր ընտրությունները: Ձեր մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվում:
  • Արդյո՞ք իմ ընտրությունները գաղտնի են։
    Այո՛։ Ձեր ընտրությունները պահպանվում են միայն ձեր քվեարկության անցագրում կամ ձեր անձնական սարքում։
  • Արդյո՞ք պարտադիր է օգտվել ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկից և քվեարկության անցագրից։
    Ո՛չ։ Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկը և քվեարկության անցագիրը լրացուցիչ գործիքներ են, որոնք օգնում են արագացնել քվեարկության գործընթացը քվեարկության կենտրոնում։
  • Որտե՞ղ կարող եմ գտնել քվեարկության կենտրոն:
    Սեղմեք այստեղ՝ Ձեր քվեարկության կենտրոնը գտնելու համար։
Icon - Close