Skip to Content

Լեզվական հասանելիության խորհրդատվական հանձնաժողով

Language Accessibility Advisory Committee

Լեզվական հասանելիության խորհրդատվական հանձնաժողովը (LAAC) ստեղծվել է 2017 թվականին՝ Գրանցող-արձանագրող/վարչաշրջանի քարտուղարի գրասենյակին ընտրությունների և ընտրական նյութերի լեզվական հասանելիության հետ կապված հարցերում աջակցելու, ինչպես նաև այնպիսի միջոցառումներ և ռազմավարություններ իրականացնելու նպատակով, որոնք կապահովեն անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող ընտրողների հավասար մասնակցության հնարավորությունը ընտրական գործընթացին։


Պարտականություններ

  • Մասնակցել LAAC-ի եռամսյակային հանդիպումներին։ Հանդիպումներին հնարավոր կլինի միանալ նաև հեռախոսակապի միջոցով, սակայն մասնակիցներին խստորեն խորհուրդ է տրվում հանդիպումների առնվազն կեսին ներկա գտնվել անձամբ
  • Խորհրդատվություն տրամադրել քվեարկության կենտրոններում լեզվական հասանելիության հետ կապված խնդիրները հաղթահարելու վերաբերյալ
  • Նպաստել լեզվական հասանելիության ապահովմանն ուղղված իրազեկման նախաձեռնությունների իրականացմանը
  • Աջակցել քվեարկության կենտրոններում բազմալեզու ծառայությունների վերաբերյալ հարցումների անցկացմանը
  • Առաջարկություններ ներկայացնել քվեարկության կենտրոնների երկլեզու աշխատակիցների վերապատրաստման վերաբերյալ
  • Փորձագիտական աջակցություն ցուցաբերել ընտրական նյութերի՝ համապատասխան լեզուներով վերանայման գործընթացում

Անդամակցություն

Սեղմեք՝ հանձնաժողովի անդամների ցանկը տեսնելու համար
  • Asian American Advancing Justice – Los Angeles
  • CA Common Cause
  • CAUSE
  • CHIRLA
  • City Clerk of Glendale
  • City Clerk of Pasadena
  • City Clerk of Sierra Madre
  • City of Bellflower
  • City of West Hollywood
  • Deputy Mayor of City of Bell
  • FarsiVote
  • Khmer Girls in Action
  • Korean American Coalition
  • L.A. City
  • LWV, Los Angeles
  • NALEO
  • NIAC (National Iranian American Council)
  • Pars Equality Center
  • South Asian Network
  • South Asian Network (SAN)
  • Thai CDC
  • UCP

Եթե հետաքրքրված եք դառնալու խորհրդատվական հանձնաժողովի անդամ, խնդրում ենք կապ հաստատել՝


Հատուկ ծառայությունների և իրազեկման բաժին

Հեռախոսահամար՝ (562) 462-2118

Էլեկտրոնային հասցե՝ SpecialServicesOutreach@rrcc.lacounty.gov

Department of Registrar-Recorder/County Clerk

12400 Imperial Highway, Room 6205

Norwalk, CA 90650


ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Icon - Close