Գտնել տեղեկություններ Ձեր ընտրությունների մասին
Կազմել քվեարկության Ձեր ծրագիրը
Նախապատրաստվեք 2026 թվականի նոյեմբերի 3-ի ընդհանուր ընտրություններին՝ նախապես պլանավորելով ձեր քվեարկությունը։ Ուսումնասիրեք քվեարկության ձեր տարբերակները, գտեք քվեարկության վայրը և օգտվեք անհրաժեշտ ռեսուրսներից՝ ձեր քվեն տալու համար։
ԿԱԶՄԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՁԵՐ ԾՐԱԳԻՐԸ
Ընդհանուր ընտրություններ 2026թ․ նոյեմբերի 3-ին
Նախապես վերադարձնել Ձեր քվեաթերթիկը
Փոստով քվեարկության քվեաթերթիկներն արդեն ուղարկվում են, իսկ Los Angeles վարչաշրջանի ամբողջ տարածքում հասանելի են քվեաթերթիկների պաշտոնական հանձնման ավելի քան 400 անվտանգ քվեատուփեր։
Քվեաթերթիկը ստանալուց հետո լրացրեք այն, դրեք պաշտոնական վերադարձի ծրարի մեջ, ստորագրեք և նշեք ամսաթիվը ծրարի վրա, ապա հնարավորինս շուտ վերադարձրեք այն փոստով կամ հանձնեք քվեաթերթիկների պաշտոնական ընդունման քվեատուփերից մեկում։
ԳՏՆԵԼ ՔՎԵԱՏՈՒՓ
Անձամբ քվեարկություն
Այս ընտրությունների ընթացքում անվտանգ և մատչելի անձամբ քվեարկելու հնարավորությունը հասանելի կլինի հոկտեմբերի 24-ից՝ շաբաթ օրվանից։
Օրեր և ժամեր
- Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը՝ առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 7:00-ը
- Ընտրությունների օրը՝ նոյեմբերի 3-ին՝ առավոտյան 7:00-ից մինչև երեկոյան 8:00-ը
ԳՏՆԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Պահանջել փոխարինող քվեաթերթիկ
Այս ընտրությունների համար մենք կարող ենք ձեզ ուղարկել փոստով քվեարկության փոխարինող քվեաթերթիկ՝ ձեր ներկայիս բնակության կամ ժամանակավոր հասցեով։ Սա մեկանգամյա դիմում է և մշտապես չի փոխի ձեր ընտրողի գրանցման տվյալները։ Փոխարինող քվեաթերթիկ պահանջելու վերջին օրը երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ն է։
ՊԱՀԱՆՋԵԼ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
Ծանոթանալ թեկնածուների հայտարարություններին
Իմացեք ավելին ձեր քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների մասին։ Վարչարջանային և տեղական պաշտոնների համար առաջադրված թեկնածուները կարող են առցանց ներկայացնել իրենց հայտարարությունները՝ որպես ընտրողների համար լրացուցիչ տեղեկատվական աղբյուր։
ԴԻՏԵԼ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծանոթանալ քվեաթերթիկում ընդգրկված օրենսդրական նախագծերին
Ծանոթացեք 2026 թ. նոյեմբերի 3-ի ընդհանուր ընտրությունների քվեաթերթիկում ընդգրկված՝ վարչարջանային օրենսդրական նախագծերի ամբողջական տեքստին, ֆինանսական ազդեցության վերաբերյալ հայտարարությանը և անկողմնակալ վերլուծությանը։
Օրենսդրական նախագիծ A
Օրենսդրական նախագիծ E