ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԻՂ ՏԵՍԱՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ
Այս տեսանյութը տեղեկատվական նպատակներով իրականացվող իրական ժամանակի ուղիղ հեռարձակում է, որը չի ձայնագրվում կամ պահպանվում վարչաշրջանի կողմից։
Ձայների հաշվարկման գործընթաց
Փոստով քվեարկության և քվեարկության կենտրոններում ընդունված քվեաթերթիկների կենտրոնացված սկանավորում։ Ձայների պաշտոնական հաշվարկն ու ընտրությունների արդյունքների հրապարակումը կսկսվեն միայն ընտրությունների օրը՝ ժամը 20:00-ին, բոլոր քվեարկության կենտրոնների փակումից հետո։
Ձայների հաշվարկման տեսախցիկ 1
Ձայների հաշվարկման տեսախցիկ 2
Փոստային քվեաթերթիկների մշակում
Փոստով վերադարձված յուրաքանչյուր քվեաթերթիկի վերադարձի ծրարի վրա առկա ստորագրությունը ստուգվում է հատուկ սարքերի միջոցով՝ այն համեմատելով ընտրողի՝ գրանցամատյանում պահպանված ստորագրության հետ։ Վնասված քվեաթերթիկներն ուղարկվում են վերականգնման բաժին, որտեղ դրանց փոխարեն պատրաստվում են նոր քվեաթերթիկներ՝ ճշգրտորեն վերարտադրելով ընտրողի կողմից սկզբնական քվեաթերթիկի վրա կատարված նշումները։ Ստորագրության ստուգումն անցած փոստային քվեաթերթիկները հանվում են վերադարձի ծրարներից, ստուգվում և նախապատրաստվում ընտրությունների գիշերը մշակման ու ձայների հաշվարկման համար։
Մուտքային փոստի ընդունման տեսախցիկ
Փոստային քվեաթերթիկների ստորագրությունների ստուգման տեսախցիկ
Փոստային քվեաթերթիկները ծրարներից հանելու գործընթացի տեսախցիկ
Փոստային քվեարկության վնասված քվեաթերթիկների վերականգնման տեսախցիկ
Քվեաթերթիկների ընդունում և ընտրությունների արդյունքների ամփոփում
Քվեարկության կենտրոններից ստացված քվեաթերթիկներն ապահով կերպով ընդունվում են, տեղափոխվում պահեստավորման վայր և նախապատրաստվում ձայների հաշվարկին։ Բոլոր ժամանակավոր քվեաթերթիկները և ընտրողների պայմանական գրանցման ընթացակարգով ստացված քվեաթերթիկները ստուգվում և նախապատրաստվում են նախքան ձայների հաշվարկման բաժին ուղարկվելը։
Ballot Receiving
Canvass and Ballot Receiving Camera
Ընտրությունների արդյունքների ամփոփման տեսախցիկ