Շարժական քվեարկության կենտրոններ
Ծրագրի մասին
Շարժական քվեարկության կենտրոնների ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, երբ վարչաշրջանը ներդրեց «Քվեարկության լուծումներ բոլորի համար» (Voting Solutions for All People՝ VSAP) քվեարկության նոր համակարգը։ Այս ծրագիրն իրականացվում է համայնքի հետ սերտ համագործակցությամբ՝ վարչաշրջանի տարբեր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքով քվեարկության հնարավորությունները ընտրողներին ավելի հասանելի դարձնելու նպատակով։
Շարժական քվեարկության կենտրոնում քվեարկության գործընթացը նման է սովորական քվեարկության կենտրոնում իրականացվող գործընթացին․ կիրառվում են նույն ընթացակարգերն ու նույն սարքավորումները։
Սեղմեք այստեղ՝ շարժական քվեարկության կենտրոնների ժամանակացույցը տեսնելու համար։
Կազմակերպել շարժական քվեարկության կենտրոն
Մեր գրասենյակը մշտապես փնտրում է տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություններ՝ նրանց տարածքում շարժական քվեարկության կենտրոն տեղակայելու համար։ Մասնավորապես, մենք հետաքրքրված ենք հետևյալ խմբերի հետ համագործակցությամբ՝
- Հիվանդանոցների և բժշկական հաստատությունների աշխատակիցներ
- Սննդի սպասարկման և բաշխման ոլորտի աշխատակիցներ
- Անօթևանություն ունեցող անձանց սպասարկան ծառայություններ
- Կոմունալ ծառայություններ
- Անօթևանություն ունեցող անձանց սպասարկան ծառայություններ
- Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման ծառայություններ
Պահանջներ
Շարժական քվեարկության կենտրոնը պետք է գործի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում առնվազն մեկ օր։ Կենտրոնի աշխատանքային տևողությունը պետք է լինի առնվազն 4 ժամ, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև 8 ժամ։ Ընտրողների և գործընթացում ներգրավված բոլոր անձանց անվտանգությունն ապահովելու համար կպահպանվեն հանրային առողջության և անվտանգության ոլորտում գործող բոլոր պահանջները։
Շարժական քվեարկության կենտրոնի կազմակերպման համար անհրաժեշտ է 2,200 քառակուսի ոտնաչափ (մոտ 204 քառակուսի մետր) բացօթյա տարածք (օրինակ՝ ավտոկայանատեղի կամ հրապարակ), 4–5 կայանատեղի՝ վարչաշրջանի ծառայողական մեքենաների համար, ինչպես նաև, հնարավորության դեպքում, հանրային սանհանգույցից օգտվելու հնարավորություն։ Շարժական քվեարկության կենտրոնների ծրագիրն ինքնուրույն ապահովում է էլեկտրականացումն ու ցանցային կապը։
Դիմել՝ Ձեր տարածքում շարժական քվեարկության կենտրոն կազմակերպելու համար
Այս ծրագրի մեծ պահանջարկի պատճառով շարժական քվեարկության օրերը նշանակվում են ըստ դիմումների ստացման հերթականության՝ կախված ազատ տեղերի առկայությունից։ Որոշակի ամսաթվերի տրամադրումը երաշխավորված չէ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ շարժական քվեարկության ծրագիրը գործելու է նոյեմբերի 3-ին նախորդող 10 օրերի ընթացքում և հասանելի չի նոյեմբերի 3-ին։ Շարժական և ժամանակավոր քվեարկության կենտրոնների աշխատանքը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 24-ից՝ շաբաթ օրվանից, մինչև նոյեմբերի 2-ը՝ երկուշաբթի օրը։
Սեղմեք այստեղ՝ շարժական քվեարկության կենտրոն կազմակերպելու համար
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Caroline-ի հետ՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ ckim2@rrcc.lacounty.gov: