Skip to Content

Փոստով քվեարկություն (Vote by Mail)
Los Angeles վարչաշրջանում

Vote by Mail Notices

Անվտանգ, հասանելի եւ նախընտրելի քվեարկության տարբերակ

Los Angeles վարչաշրջանի բոլոր գրանցված ընտրողներին փոստով կուղարկվեն փոստային քվեաթերթիկնեեր։ Քվեարկեք ձեր տանը ապահով պայմաններում՝ վերադարձնելով ձեր փոստային քվեաթերթիկը:

Փոստային քվեաթերթիկների առաքումը սկսվում է ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 29 օր առաջ:

Ինչպես վերադարձնել քվեաթերթիկը

Առկա են մի քանի տարբերակներ քվեաթերթիկը վերադարձնելու համար՝

Եթե ձեր քվեաթերթիկը փոստային կնիքով նշված է մինչև ընտրությունների օրը և մեր վարչության կողմից ստացվել է 7 օրվա ընթացքում (ընտրական օրենսգրքի § 3020(b) հոդվածի համաձայն), մենք այն կմշակենք, կստուգենք և կհաշվենք։ Ժամանակին ստանալու համար խորհուրդ ենք տալիս այն ուղարկել ընտրությունների օրվանից առնվազն 7 օր առաջ։

Ներբեռնեք եւ կիսվեք Ձեր համայնքի հետ. Ինչպես վերադարձնել Ձեր փոստային քվեաթերթիկը

Ինչպես հետեւել Ձեր քվեաթերթիկին

Ստացեք անհատականացված տեքստային հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ և/կամ ավտոմատ ձայնային հաղորդագրություններ ձեր փոստով քվեարկության քվեաթերթիկի վերաբերյալ՝ բաժանորդագրվելով «Որտեղ է իմ քվեաթերթիկը» (Where's My Ballot) ծառայությանը։ Սա անվճար ծառայություն է, որը հասանելի է բոլոր գրանցված ընտրողներին և տրամադրում է թարմ տեղեկություններ այն մասին, թե որտեղ է գտնվում ձեր քվեաթերթիկը և երբ կստանաք այն։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ «ՈՐՏԵՂ Է ԻՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

Ստուգեք, թե արդյոք Ձեր քվեաթերթիկը ստացվել եւ հաշվարկվել է

Ընտրողները կարող են հաստատել, որ իրենց քվեաթերթիկը ստացվել եւ հաշվարկվել է՝ օգտագործելով Փոստային քվեարկության կարգավիճակի հավելվածը։ 

Փոստային քվեարկության կարգավիճակի հավելվածը թարմացվում է ամեն գիշեր։ Եթե ստանաք հաստատման ծանուցում «Ballot Trax»-ից (քվեաթերթիկների հետևման համակարգ), փոստային քվեարկության (VBM) կարգավիճակի հավելվածը հաջորդ օրը կցուցադրի ձեր քվեաթերթիկի կարգավիճակը։

Ձեզ անհրաժե՞շտ է ներկայացուցիչ, որպեսզի վերցնեք Ձեր փոստային քվեաթերթիկը

Ընտրողները, ովքեր ցանկանում կամ պահանջում են, որ ներկայացուցիչը վերցնի իրենց փոստային քվեաթերթիկը, պետք է լրացնեն և վերադարձնեն Ներկայացուցչի փոխարինման փոստային քվեաթերթիկի հայտը:

Ներկայացուցչի հայտարարությունը (քայլ 8) պետք է ստորագրվի գրանցող աշխատակազմի ներկայությամբ: Այս հայտը պետք է անձամբ ներկայացվի Գրանցող-արձանագրող/վարչաշրջանի քարտուղարին՝ ընտրողի ներկայացուցչի կողմից։ Ընտրողի ներկայացուցչին նույն օրը կտրամադրվի ընտրողի փոխարինման փոստային քվեաթերթիկը։

Թղթային դիմումի վերադարձ

Թղթային դիմումները պետք է վերադարձվեն Los Angeles վարչաշրջանի Գրանցող-արձանագրող/վարչաշրջանի քարտուղարին։ Երբ մեր գրասենյակը ստանա եւ մշակի հայտը, նոր փոստային քվեաթերթիկ կուղարկվի հայտում նշված հասցեով։

Ահա Ձեր քվեաթերթիկը վերադարձնելու հարմար տարբերակները՝

Փոստային քվեարկություն

Գրանցող-արձանագրող/վարչաշրջանի քարտուղար

PO Box 60002

City of Industry, CA 91716-0002

Խնդրեք քվեաթերթիկ այլ լեզվով

Los Angeles վարչաշրջանը տրամադրում է լիարժեք լեզվային ծառայություններ եւ աջակցություն մինչեւ 18 լեզուներով:

Ձեր քվեաթերթիկը կամ ընտրական նյութերը այլ լեզվով ստանալու համար խնդրում ենք զանգահարել մեր Բազմալեզու ծառայությունների բաժին ՝ 800-815-2666 հեռախոսահամարով, տարբերակ 3:

Փոստով քվեարկության քվեաթերթիկների ստորագրության ստուգում և ստորագրության բացակայություն

Մենք հասկանում ենք, որ տարիների ընթացքում ձեր ստորագրությունը կարող է փոխվել։ Եթե ձեր փոստային քվեաթերթիկի վերադարձի ծրարի  ստորագրությունը չի համապատասխանում մեր ընտրողների գրանցման տվյալների բազայում առկա ստորագրությանը, կամ եթե դուք վերադարձրել եք ձեր քվեաթերթիկը առանց ծրարը ստորագրելու, մենք ձեզ կտեղեկացնենք փոստով: Անհամապատասխանության կամ չստորագրված քվեաթերթիկի դեպքում խնդրում ենք լրացնել եւ վերադարձնել Ստորագրության ստուգման եւ չստորագրված քվեաթերթիկի հայտարարությունը:

Ձեր ստորագրությունը պարտադիր է՝ Ձեր ինքնությունը ստուգելու և քվեաթերթիկը մշակելու համար։

Icon - Close