Հասանելի փոստային քվեարկություն (Accessible Vote by Mail)
«Հասանելի փոստային քվեաթերթիկ»-ը հնարավորություն է տալիս ընտրողներին իրենց անձնական սարքերով մուտք գործել, կարդալ և նշել քվեաթերթիկը՝ ապահովելով գաղտնիությունն ու անկախությունը։
Ինչպես վերադարձնել քվեաթերթիկը
Այն ընտրողները, ովքեր օգտվում են «Հասանելի փոստային քվեաթերթիկ»-ից, պետք է իրենց տպված քվեաթերթիկը տեղադրեն պաշտոնական վերադարձի ծրարի մեջ։
Առկա են մի քանի տարբերակներ քվեաթերթիկը վերադարձնելու համար`
- Փոստով. հիշե՛ք, որ փոստային վճար չի պահանջվում
- Անձամբ՝ ցանկացած փոստային քվեաթերթիկների ընդունման քվեատուփերի տեղակայման վայրում
- Ցանկացած Los Angeles վարչաշրջանի քվեարկության կենտրոնում
Եթե ձեր քվեաթերթիկի վրա փոստային կնիքի ամսաթիվը ընտրությունների օրն է կամ դրանից առաջ, և այն մեր բաժին է հասնում 7 օրվա ընթացքում (Ընտրական օրենսգրքի § 3020(b) հոդվածի համաձայն), մենք այն կմշակենք, կստուգենք և կհաշվարկենք։
Ներբեռնեք եւ կիսվեք Ձեր համայնքի հետ՝ Ինչպես վերադարձնել Ձեր փոստային քվեաթերթիկը
Բացակայու՞մ է Ձեր պաշտոնական վերադարձի ծրարը
Ընտրողները, որոնց պաշտոնական վերադարձի ծրարը բացակայում է, կարող են՝
- Տպել, լրացնել եւ վերադարձնել Քվեաթերթիկի երդման ձեւը՝ ձեր քվեարկած քվեաթերթիկով
- Ներառել քվեաթերթիկի երդման ձևը տպված քվեաթերթիկների հետ՝ ձեր սեփական ծրարով
- Փոստով վերադարձնել քվեարկված քվեաթերթիկը՝ քվեաթերթիկի երդման ձեւի հետ, հետեւյալ հասցեով.
County of Los Angeles
Registrar-Recorder/County Clerk
12400 Imperial Highway
ATTN: Vote by Mail Unit
Norwalk, CA 90650
- Թողեք այն ցանկացած Պաշտոնական քվեատուփում
- Թողեք այն ցանկացած Քվեարկության կենտրոնում (քանի դեռ քվեարկության կենտրոնը բաց է)
Վերանայեք Ձեր «Հասանելի փոստային քվեաթերթիկ»-ը
«Հասանելի փոստային քվեաթերթիկ»-ը
հնարավորություն է տալիս ընտրողներին իրենց անձնական սարքերով մուտք գործել, կարդալ և նշել քվեաթերթիկը՝ ապահովելով գաղտնիությունն ու անկախությունը։ Երբ ընտրողը վերանայի իր ընտրությունները, նա պետք է տպի քվեաթերթիկը, տեղադրի այն պաշտոնական վերադարձի ծրարի մեջ և վերադարձնի փոստով կամ թողնի Los Angeles վարաշրջանի ցանկացած քվեարկության կենտրոնում կամ քվեատուփում:
ՍԿՍԵ՛Ք
Ինչպես հետևել Ձեր քվեաթերթիկին
Բաժանորդագրվեք «Where's My Ballot» (Որտեղ է իմ քվեաթերթիկը) ծառայությանը և ստացեք անձնական տեքստային հաղորդագրություններ, էլ.փոստ կամ ավտոմատացված ձայնային հաղորդագրություններ ձեր փոստային քվեաթերթիկի մասին: Սա անվճար ծառայություն է, որը հասանելի է բոլոր գրանցված ընտրողներին և տրամադրում է թարմ տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է ձեր քվեաթերթիկը և երբ կարող եք այն ստանալ։
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ «WHERE'S MY BALLOT» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
Ինչպես ստուգել, թե արդյոք Ձեր քվեաթերթիկը ստացվել եւ հաշվարկվել է
Ընտրողները կարող են իրենց քվեաթերթիկի կարգավիճակը ստուգել՝ օգտագործելով մեր Փոստով քվեարկության կարգավիճակի հավելվածը, որպեսզի տեսնեն, արդյոք այն ստացվել և հաշվարկվել է։
Ինչպես օգտագործել եւ վերադարձնել «Հասանելի փոստային քվեաթերթիկ»-ը
Հաճախ տրվող հարցեր
Կապ մեզ հետ
Ունե՞ք հարցեր։ Խնդրում ենք կապ հաստատել մեր գրասենյակի հետ՝ զանգահարելով 213-358-2712 հեռախոսահամարով: Կարող եք նաև գրել մեզ ravbm@rrcc.lacounty.gov էլ․ հասցեով։