2026թ․ հունիսի 2-ի Նահանգային ուղիղ նախնական ընտրություններ
Այս ընտրություններում անվտանգ և հասանելի անձամբ քվեարկությունը կսկսվի շաբաթ օրը՝ մայիսի 23-ին։
Օրեր և ժամեր
- Մայիսի 23-ից հունիս 1-ը՝ առավոտայան ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ը
- Ընտրության օրը՝ հունիսի 2-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 8-ը
ԳՏՆԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Քվեարկության կենտրոնի տեղեկատվություն
Los Angeles վարչաշրջանի ընտրողները հնարավորություն ունեն առաջիկա ընտրությունների ընթացքում անձամբ քվեարկել համապատասխան քվեարկության կենտրոններում։
Քվեարկության կենտրոնները տրամադրում են ժամանակակից հնարավորություններ՝ քվեարկությունն անվտանգ, հեշտ և հարմարավետ դարձնելու համար: Քվեարկության կենտրոններում առկա են նաև փոստով քվեարկության քվեաթերթիկների հանձնման քվեատուփեր․ սպասելու կարիք չկա, պարզապես թողեք ձեր լրացված քվեաթերթիկը մուտքի մոտ։
Նախապես քվեարկություն Norwalk-ի գլխավոր գրասենյակում
Norwalk-ի գլխավոր գրասենյակը հասանելի է նախնական քվեարկության համար յուրաքանչյուր ընտրություններից 29 օր առաջ։
Ընտրողները կարող են անձամբ ներկայանալ կամ օգտվել շենքի հյուսիսային կողմում գտնվող քվեատուփից։
Norwalk-ի գլխավոր գրասենյակ
12400 Imperial Highway, Room 3002
Norwalk, CA 90650
Արագացրեք Ձեր գրանցումը քվեարկության կենտրոնում
Կրճատեք քվեարկության կենտրոնում գրանցման ժամանակը՝ սկանավորելով ձեր Արագ գրանցման կոդը:
Ձեր անձնական տվյալները մուտքագրելուց հետո ձեր գրանցման եզակի կոդը (շտրիխ կոդը) կհայտնվի ձեր գրանցման տվյալների տակ: Ցույց տվեք ձեր կոդը քվեարկության կենտրոնի աշխատողին՝ անմիջապես գրանցվելու համար:
Ձեր «Արագ գրանցման կոդը» տպագրված է նաեւ ձեր փոստով ուղարկված նմուշ քվեաթերթիկի եւ քվեարկության կենտրոնի փոստային բացիկի վրա: Դուք կարող եք այդ թղթային օրինակներից որեւէ մեկը բերել քվեարկության կենտրոն։
Նախընտրական քարոզչությունն արգելված է․
Խախտումները կարող են հանգեցնել տուգանքների և/կամ ազատազրկման
Որտե՞ղ
- Քվեարկության հերթում գտնվող անձի անմիջական հարեւանությամբ կամ քվեարկության վայրի, մայթեզրային քվեարկության կամ քվեատուփի մուտքից 100 ոտնաչափ (մոտ․ 30 մետր) հեռավորության վրա արգելված են հետեւյալ գործողությունները.
Ի՞նչ գործողություններ են արգելված․
- ՄԻ՛ խնդրեք որևէ մեկին կողմ կամ դեմ քվեարկել որևէ թեկնածուի կամ օրենսդրական նախագծի:
- ՄԻ՛ ցուցադրեք թեկնածուի անունը, պատկերը կամ պատկերանշանը:
- ՄԻ՛ արգելափակեք մուտքը դեպի քվեատուփեր կամ մի՛ մնացեք դրանց շրջակայքում։
- ՄԻ՛ տրամադրեք որեւէ նյութական կամ լսելի տեղեկատվություն որեւէ թեկնածուի կամ քվեարկության օրենսդրական նախագծի կողմ կամ դեմ՝ ընտրատեղամասի, քվեարկության կենտրոնի կամ քվեատուփի մոտ:
- ՄԻ՛ շրջանառեք որեւէ ստորագրահավաք, այդ թվում՝ նախաձեռնությունների, հանրաքվեների, հետկանչման կամ թեկնածուների առաջադրման համար։
- ՄԻ՛ տարածեք, ցուցադրեք կամ կրեք որեւէ հագուստ (գլխարկներ, վերնաշապիկներ, նշաններ, կոճակներ, կպչուն պիտակներ), որոնք պարունակում են թեկնածուի անունը, պատկերը, պատկերանշանը և/կամ արտահայտում են աջակցություն կամ ընդդիմանում որևէ թեկնածուի կամ քվեարկության օրենսդրական նախագծին։
- ՄԻ՛ ցուցադրեք տեղեկատվություն կամ մի՛ խոսեք ընտրողի հետ նրա քվեարկելու իրավասության մասին։
- Վերը նշված նախընտրական քարոզչության արգելքները ամրագրված են California -ի ընտրական օրենսգրքի 18-րդ բաժնի 4-րդ գլխի 7-րդ հոդվածում:
Քվեարկության գործընթացը կոռումպացնելն արգելված է․
Խախտումները կարող են հանգեցնել տուգանքների և/կամ ազատազրկման
Ի՞նչ գործողություններ են արգելված․
- ՄԻ՛ կատարեք կամ մի' փորձեք կատարել ընտրակեղծիքներ:
- ՄԻ՛ տրամադրեք որեւէ փոխհատուցում կամ կաշառք՝ որեւէ ձեւով կամ որեւէ կերպ դրդելու կամ փորձելու դրդել անձին քվեարկել կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:
- ՄԻ՛ քվեարկեք ապօրինի կերպով։
- ՄԻ՛ փորձեք քվեարկել կամ օգնել քվեարկել, երբ այդ անձը ձայնի իրավունք չունի։
- ՄԻ՛ զբաղվեք նախընտրական քարոզչությամբ. չլուսանկարե՛լ կամ չարձանագրե՛լ ընտրողի մուտքը կամ ելքը ընտրատեղամաս կամ չխոչընդոտե՛լ մուտքը, ելքը կամ կայանելը:
- ՄԻ՛ վիճարկեք որևէ անձի քվեարկության իրավունքը և մի՛ խոչընդոտեք ընտրողների քվեարկությանը, մի՛ հետաձգեք քվեարկության գործընթացը, խաբեությամբ մի՛ տեղեկացրեք որևէ անձի, որ նա իրավունք չունի քվեարկելու կամ գրանցված չէ քվեարկության համար:
- ՄԻ՛ փորձեք պարզել, թե ինչպես է ընտրողը քվեարկել իր քվեաթերթիկում։
- ՄԻ՛ կրեք կամ մի՛ կազմակերպեք, որպեսզի ինչ-որ մեկը հրազեն կրի ընտրատեղամասի անմիջական հարեւանությամբ, որոշ բացառություններով։
- ՄԻ՛ ներկայացեք կամ մի՛ կազմակերպեք որևէ մեկի ՝ խաղաղապահի, թիկնապահի կամ անվտանգության աշխատակցի այց ընտրատեղամասի անմիջական հարևանությամբ՝ որոշ բացառություններով։
- ՄԻ՛ կեղծեք կամ մի՛ միջամտեք քվեարկության համակարգի որեւէ բաղադրիչ:
- ՄԻ՛ կեղծեք, կեղծ փաստաթղթեր մի՛ կազմեք կամ մի՛ խաթարեք ընտրությունների արդյունքները։
- ՄԻ՛ փոխեք ընտրությունների արդյունքները։
- ՄԻ՛ կեղծեք, ոչնչացրեք կամ փոփոխեք ընտրացուցակները, պաշտոնական քվեաթերթիկները կամ քվեաթերթիկների տարաները։
- ՄԻ՛ ցուցադրեք որևէ ոչ պաշտոնական քվեաթերթիկների հավաքման տարա, որը կարող է մոլորեցնել ընտրողին՝ հավատացնելով, որ դա քվեաթերթիկների հավաքման պաշտոնական տուփ է:
- ՄԻ՛ կեղծեք կամ մի՛ միջամտեք քվեարկության ձայների արդյունքների պատճենը:
- ՄԻ՛ հարկադրեք կամ մի՛ մոլորեցրեք կարդալ չկարողացող անձին կամ տարեց ընտրողին՝ քվեարկելու որևէ թեկնածուի կամ քվեարկության օրենսդրական նախագծի կողմ կամ դեմ՝ հակառակ նրա կամքին։
- ՄԻ՛ հանդես եկեք որպես ընտրական պաշտոնյա, եթե այդպիսին չեք։
- ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ չեն կարող պահանջել կամ խնդրել իրենց աշխատակցին փոստով ստացված քվեաթերթիկը բերել աշխատավայր կամ աշխատավայրում քվեարկել այն։ Աշխատավարձի կամ վարձատրության վճարման պահին գործատուները չեն կարող տեղադրել այնպիսի նյութեր, որոնք փորձում են ազդել իրենց աշխատակցի քաղաքական հայացքների կամ գործողությունների վրա:
- ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ չեն կարող փորձել պարզել, թե ինչպես է ընտրողը քվեարկել իր քվեաթերթիկում կամ, եթե այդ տեղեկատվությունը պարզվել է, բացահայտել, թե ինչպես է ընտրողը քվեարկել իր քվեաթերթիկում:
- Վերևում ամփոփված քվեարկության գործընթացի կոռուպցիայի հետ կապված գործունեության արգելքները սահմանված են California-ի ընտրական օրենսգրքի 18-րդ բաժնի 6-րդ գլխում:
Այս տեղեկատվությունը pdf ձեւաչափով դիտելու կամ ներբեռնելու համար Սեղմեք այստեղ:
Ինչպե՞ս քվեարկել քվեաթերթիկների նշագրման նոր սարքի վրա
Եթե ունեք որևէ հարց կամ ունեք օգնության կարիք նախապես քվեարկելու հարցում, խնդրում ենք զանգահարել մեր գրասենյակ 1-800-815-2666 հեռախոսահամարով կամ գրել մեզ voterinfo@rrcc.lacounty.gov էլ. փոստով։