Skip to Content

Ժամանակավոր քվեարկություն

provisional-voting

California-ում ժամանակավոր քվեարկության համակարգը կիրառվում է 1984 թվականից։ Քվեարկելուց հետո ժամանակավոր քվեաթերթիկը տեղադրվում է վարդագույն ծրարի մեջ և ապահով պահվում՝ հետագա մշակման համար։ Ժամանակավոր քվեաթերթիկները հաշվարկվում են այն բանից հետո, երբ ընտրական պաշտոնյաները հաստատում են ընտրողի գրանցման վավերությունը և համոզվում, որ ընտրողը տվյալ ընտրություններում դեռ չի քվեարկել։

Նախորդ ընտրությունների տվյալները ցույց են տալիս, որ ժամանակավոր քվեաթերթիկների միջինում 85–90%-ը վավեր է ճանաչվում և հաշվարկվում։

Ընտրողները կարող են ստուգել իրենց ժամանակավոր քվեաթերթիկի կարգավիճակը ընտրությունների օրվանից 30 օր անց

Յուրաքանչյուր ընտրող, ով քվեարկում է ժամանակավոր քվեաթերթիկով, իրավունք ունի տեղեկանալու՝ արդյոք իր քվեաթերթիկը հաշվարկվել է, իսկ եթե ոչ՝ ինչու այն չի հաշվարկվել։

  • Ընտրողները կարող են ընտրություններից 30 օր անց առցանց ստուգել իրենց ժամանակավոր քվեաթերթիկի կարգավիճակը՝ օգտագործելով կարգավիճակի որոնման գործիքը։ Ի՞նչ պետք է իմանաք ձեր քվեաթերթիկի կարգավիճակը ստուգելու համար․
    • Ձեր ազգանունը
    • Ձեր ծննդյան ամսաթիվը
    • Ձեր տան համարը (միայն ձեր բնակության վարի տան համարը, փողոցի անունը անհրաժեշտ չէ)
  • Ընտրողները, ովքեր համակարգչային հասանելիություն չունեն, կարող են զանգահարել  213-358-2712 հեռախոսահամարով:

Ե՞րբ է անհրաժեշտ ժամանակավոր քվեարկությունը

  • ePollbook-ում (ընտրողների էլեկտրոնային գրանցամատյանում) նշվում է, որ ընտրողն արդեն ՔՎԵԱՐԿԵԼ է անձամբ կամ փոստով
  • ePollbook-ում նշվում է, որ ընտրողի կարգավիճակն ԱՆԳՈՐԾՈՒՆ է, և նա հրաժարվում է տալ ընտրողի երդումը 
  • ePollbook-ում նշվում է, որ ընտրողը գրանցված է մեկ այլ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (OUT OF COUNTY)
  • ePollbook-ում նշվում է ընտրողի կարգավիճակը  որպես ՆՈՐ (NEW), և ընտրողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (ID)

Ինչո՞ւ ժամանակավոր քվեարկություն

  • Ժամանակավոր քվեարկությունը երաշխավորում է, որ պատշաճ կերպով գրանցված ոչ մի ընտրող չի զրկվի քվեարկելու իրավունքից, եթե տեխնիկական, տվյալների մշակման, համակարգչային կամ այլ սխալի պատճառով նրա անունը ներառված չէ ընտրողների էլեկտրոնային գրանցամատյանում։
  • Ժամանակավոր քվեարկությունը հնարավորություն է տալիս Գրանցող-արձանագրող/վարչաշրջանի քարտուղարին  ստուգելու, որ որևէ ընտրող տվյալ ընտրությունների ընթացքում սխալմամբ երկու անգամ չքվեարկի։
  • Ընտրողը կարող է ժամանակավոր քվեաթերթիկով քվեարկել այն վարչաշրջանի ցանկացած քվեարկության կենտրոնում, որտեղ գրանցված է որպես ընտրող, սակայն կհաշվարկվեն միայն այն ընտրապայքարներում նրա տված ձայները, որոնցում նա իրավունք ունի քվեարկելու։

Սեղմեք այստեղ՝ ներբեռնելու եւ տպելու համար մեր ժամանակավոր քվեարկության տեղեկատվական էջը։

Հիշե՛ք՝ կասկածի դեպքում քվեարկե՛ք ժամանակավոր քվեաթերթիկով։ Որպես ընտրող, դուք իրավունք ունեք ժամանակավոր քվեաթերթիկով քվեարկելու՝ անկախ այն խնդիրներից, որոնց կարող եք բախվել քվեարկության վայրում։ Քվեարկությունը երբեք չի դադարում, իսկ ժամանակավոր քվեաթերթիկով քվեարկությունը հնարավորություն է տալիս ապահովելու, որ բոլոր ընտրողները կարողանան քվեարկել ընտրությունների օրը։

Icon - Close