Skip to Content

Ընտրողների պայմանական գրանցում

Conditional Voter Registration

Los Angeles-ի վարչաշրջանի ընտրելու իրավունք ունեցող այն բնակիչները, որոնք բաց են թողել ընտրություններին գրանցվելու վերջնաժամկետը, դեռևս կարող են քվեարկել Los Angeles-ի վարչաշրջանի ցանկացած քվեարկության կենտրոնում: California-ի ընտրական օրենքի համաձայն՝ ընտրողների պայմանական գրանցումը (Conditional Voter Registration (CVR)) թույլ է տալիս ընտրելու իրավունք ունեցող անձին պայմանականորեն գրանցվել որպես ընտրող և քվեարկել։

Ինչպե՞ս է սա աշխատում.

  • Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ընտրող կարող է քվեարկության 11-օրյա ժամանակահատվածում այցելել վարչաշրջանի ցանկացած քվեարկության կենտրոն։
  • Քվեարկության կենտրոնում ընտրելու իրավունք ունեցող անձը կլրացնի ընտրողների պայմանական գրանցման (CVR) դիմումը։
  • Այնուհետև ընտրողին կտրվի CVR քվեաթերթիկ՝ քվեաթերթիկների նշագրման լիովին մատչելի սարքի (Ballot Marking Device) միջոցով քվեարկելու համար։
  • Ընտրողի համար քվեաթերթիկը կարդալու և նշումներ կատարելու գործընթացը նույնը կլինի, սակայն թղթային քվեաթերթիկը տպելուց հետո նա պետք է այն վերադարձնի ընտրական աշխատակցին։
  • CVR դիմումի ստուգումից և հաստատումից հետո ընտրողի քվեն կհաշվարկվի, իսկ նրա գրանցումը կդառնա ակտիվ։
  • Այնուհետև ընտրողը կարող է քվեարկել հետագա ցանկացած ընտրության ժամանակ, որին մասնակցելու իրավունք ունի։

Ընտրողների հեռավար պայմանական գրանցում

Ի՞նչ է ընտրողների հեռավար պայմանական գրանցումը:

Ընտրողների հեռավար պայմանական գրանցումը հնարավորություն է տալիս այն ընտրողներին, որոնք չեն գրանցվել մինչև ընտրություններից 15 օր առաջ սահմանված վերջնաժամկետը, ընտրություններից 14 օր առաջ սկսած՝ հեռավար կարգով գրանցվել և լրացնել ժամանակավոր քվեաթերթիկը։

Արդյո՞ք ես կարող եմ օգտվել ընտրողների հեռավար պայմանական գրանցումից։

Զինծառայողները, արտերկրում գտնվող ընտրողները և հաշմանդամություն ունեցող ընտրողները կարող են հեռավար կարգով պայմանականորեն գրանցվել որպես ընտրող և հեռավար քվեարկել ժամանակավոր քվեաթերթիկով։ Այս ծառայությունը նախատեսված է վերոնշյալ խմբերին պատկանող այն ընտրողների համար, որոնք գրանցված չեն որպես ընտրող և չեն կարող անձամբ այցելել քվեարկության կենտրոն՝ քվեարկության ժամանակահատվածում։ Եթե դուք արդեն գրանցված եք որպես ընտրող, այս ծառայությունից օգտվելու անհրաժեշտություն չկա։ Դուք կարող եք քվեարկել՝ օգտվելով հեռավար հասանելիությամբ փոստային քվեարկության համակարգից (RAVBM), այցելելով lavote.gov/ravbm կայք։

Ընտրողների հեռավար պայմանական գրանցումն ավարտելու քայլերը

Քայլ 1. Ստուգեք ձեր գրանցումը

Եթե դուք արդեն գրանցված ընտրող եք, այս ծառայությունից օգտվելու կարիք չկա։ Ձեր գրանցումը ստուգելու համար սեղմեք այստեղ։ Եթե արդեն գրանցված եք, կարող եք քվեարկել սովորական կարգով՝ փոստով կամ անձամբ, կամ օգտվել  Հեռավար հասանելիությամբ փոստային քվեակություն համակարգից։ Այդ դեպքում կարող եք բաց թողնել ստորև ներկայացված մնացած քայլերը։

Քայլ 2. Գրանցվեք առցանց

  • Սեղմեք այստեղ՝ առցանց գրանցվելու համար: Խնդրում ենք պահպանել ձեզ տրամադրված գրանցման համարը, որը կօգնի մեզ ավելի արագ մշակել ձեր գրանցումը։
  • Եթե չունեք California-ի վարորդական վկայական կամ նույնականացման քարտ (ID), ապա անհրաժեշտ է տպել, ստորագրել եւ ուղարկել գրանցման ձեւաթուղթը:
  • Գրանցման ձևաթղթում պարտադիր պետք է նշեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։
  • Եթե գրանցվելիս չներկայացնեք պահանջվող անձը հաստատող փաստաթուղթը, հնարավոր է՝ դուք առաջին անգամ քվեարկող եք, և ձեզ անհրաժեշտ կլինի ներկայացնել բնակության վայրի ապացույց։

Քայլ 3. Տեղեկացրեք մեր գրասենյակին, որ ցանկանում եք քվեարկել ժամանակավոր քվեաթերթիկով՝ օգտվելով ընտրողների հեռավար պայմանական գրանցման հնարավորությունից

Նահանգի կանոնակարգերի համաձայն՝ մեր գրասենյակը կարող է ձեր պայմանական գրանցումը հեռավար կարգով մշակել միայն այն դեպքում, եթե նախապես տեղեկացնեք մեզ այդ մասին։ Սեղմեք այստեղ՝ մեր գրասենյակին տեղեկացնելու համար, որ ցանկանում եք օգտվել այս ծառայությունից:

Քայլ 4. Քվեարկեք հեռավար կարգով

Մեր գրասենյակը կապ կհաստատի ձեզ հետ, երբ տեղեկացնեք, որ ցանկանում եք քվեարկել ժամանակավոր քվեաթերթիկով՝ օգտվելով ընտրողների հեռավար պայմանական գրանցման հնարավորությունից։ Մենք ձեզ կտրամադրենք անհրաժեշտ հրահանգները, այդ թվում՝ հեռավար հասանելիությամբ փոստային քվեարկության քվեաթերթիկը լրացնելու վերաբերյալ։

Icon - Close