Skip to Content

Բազմալեզու ծառայությունների ծրագիր

Multilingual Services Program

Նախապատմություն

Los Angeles-ի վարչաշրջանը ընտրությունների վերաբերյալ տեղեկատվություն, նյութեր և աջակցություն է տրամադրում 23 լեզուներով։ Անկախ նրանից՝ դուք գրանցվում եք քվեարկելու համար, խնդրում եք թարգմանված քվեաթերթիկ կամ օգնություն եք փնտրում քվեարկության կենտրոնում, մենք ունենք ռեսուրսներ, որոնք կօգնեն ձեզ յուրաքանչյուր փուլում։

1975 թվականին փոփոխություն կատարվեց 1965 թվականի «Ընտրական իրավունքի մասին» օրենքում (VRA)՝ սահմանելով պահանջ, ըստ որ լեզվական փոքրամասնությունների խմբերը պետք է  ստանան օգնություն՝ արդյունավետորեն քվեարկելու համար։ Վարչաշրջանը պարտավոր է տրամադրել բանավոր լեզվական աջակցություն և ընտրական նյութերի թարգմանված գրավոր տարբերակներ այն լեզվական փոքրամասնություններին, որոնք բավարարում են որոշակի թվային շեմը։ 1982 և 1992 թվականներին ընդունված փոփոխությունների համաձայն՝ տվյալ լեզվական փոքրամասնության լեզվով ընտրական նյութերի թարգմանությունը պարտադիր է, եթե՝ (1)  քվեարկության տարիքի քաղաքացիների ավելի քան 5%-ը պատկանում է նույն լեզվական փոքրամասնությանը և ունի անգլերենի սահմանափակ իմացություն, ԿԱՄ (2) քվեարկության տարիքի՝ նույն լեզվական փոքրամասնությանը պատկանող և անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող քաղաքացիների թիվը գերազանցում է 10,000-ը։

California-ի օրենքները լրացուցիչ պահանջներ են սահմանում վարչաշրջանների համար՝ տրամադրելու թարգմանված «նմանակ քվեաթերթիկներ» այն լրացուցիչ լեզուներով, որոնք չեն հասնում VRA-ի սահմանած շեմին։ «Նմանակ քվեաթերթիկները» նախատեսված են թարգմանված տեքստի համար, որը հնարավոր է պահել անգլերեն քվեաթերթիկի կողքին՝ որպես հղում անգլերեն քվեաթերթիկը լրացնելիս։ Los Angeles-ի վարչաշրջանը գերազանցում է Clifornia-ի նահանգային պահանջները՝ տրամադրելով թարգմանված քվեաթերթիկներ, որոնց վրա ընտրողները կարող են ուղղակիորեն նշումներ կատարել։

Լեզուներ, որոնց օգնություն ենք տրամադրում

Los An5eles-ի վարչաշրջանը ներկայումս տրամադրում է ընտրական նյութեր և բանավոր օգնություն մեր թեժ գծերի ու քվեարկության կենտրոնների միջոցով՝ անգլերենով և հետևյալ լեզուներով․

Հայերեն | բենգալերեն | բիրմայերեն | չինարեն | կամբոջերեն/քմերերեն | պարսկերեն | ֆիլիպիներեն/տագալոգերեն | գուջարաթի | հինդի | ինդոնեզերեն | ճապոներեն | կորեերեն | մոնղոլերեն | ռուսերեն | իսպաներեն | թելուգու | թայերեն | վիետնամերեն

Նշանակված քվեարկության կենտրոններում հեռախոսային և անձնական օգնությունը հասանելի կլինի նաև հմոնգ, լաոսերեն, նեպալերեն, պենջաբերեն և ուրդու լեզուներով

Ինչպես ստանալ օգնություն

Զանգահարեք մեր լեզվական օգնության թեժ գծին

Հարց ունե՞ք։ Զանգահարեք մեզ՝ մեր 23 լեզուներից որևէ մեկով աջակցություն ստանալու համար։

Ընդհանուր լեզվական օգնության թեժ գիծ՝ (800) 815-2666, տարբերակ 3, կամ անմիջապես զանգահարեք ձեր լեզվով։

Լեզու Ուղիղ հեռախոսահամար
 Armenian/ՀԱՅԵՐԵՆ   213-358-2712
 Bengali/ বাংলা  213-374-3652
 Burmese/ မြန်မာစာ  213-374-3655
 Chinese Cantonese/廣東話  213-358-2713
 Chinese Mandarin/國語  213-358-2714
 Farsi/ فارسی  213-358-2721
 Filipino/Tagalog  213-358-2701
 Gujarati/ ગુજરાતી  213-374-3667
 Hindi/ हिन्दी  213-358-2732
 * Hmong/Hmoob   
 Indonesian/Bahasa  213-374-3694
 Japanese /日本語  213-358-2733
 Khmer/Cambodian /ខ្មែរ/កម្ពុជា  213-358-2734
 Korean/한국어  213-358-2738
  * Lao/ ລາວ   
 Mongolian/Монгол  213-374-3767
  * Nepali/ नेपाली   
  * Punjabi/ ਪੰਜਾਬੀ   
 Russian/Русский  213-358-2765
 Spanish/Español  213-358-2770
 Telugu/తెలుగు  213-374-3861
 Thai/ภาษาไทย  213-358-2202
 *Urdu/ اردو  
 Vietnamese/Tiếng Việt  213-358-2206

Սրանք նոր ավելացված լեզուներ են, որոնց վերաբերյալ Los Angeles վարչաշրջանը ներկայումս  տրամադրում է բանավոր աջակցություն։

Los Angeles վարչաշրջանի բազմալեզու ընտրողների ծառայությունների ծրագիրը ստեղծվել է լեզվական օգնության կարիք ունեցող ընտրողներին ծառայություններ մատուցելու համար։ Մենք շարունակաբար բարելավում ենք ծրագիրը և մատուցվող ծառայությունները՝ վերլուծելով ընտրողների միտումները, կատարելագործելով տեխնոլոգիաները և լսելով ընտրողների ու մեր համայնքային գործընկերների արձագանքները։ Մատուցվում են հետևյալ ծառայությունները․

Խնդրեք թարգմանված ընտրական նյութեր

Դուք կարող եք խնդրել ընտրական օգնություն 18 լեզուներից մեկով՝ հայերեն, բենգալերեն, բիրմայերեն, չինարեն, կամբոջերեն/քմերերեն, պարսկերեն, ֆիլիպիներեն/տագալոգերեն, գուջարաթի, հինդի, ինդոնեզերեն, ճապոներեն, կորեերեն, մոնղոլերեն, ռուսերեն, իսպաներեն, թելուգու, թայերեն, վիետնամերեն:  

Դուք նոր ընտրո՞ղ եք։ Եթե դեռ չեք գրանցվել քվեարկության համար, լրացրեք և ներկայացրեք նոր ընտրողի գրանցման հայտը։ Կարող եք դիմել նաև առցանց՝ այստեղ։

Եթե դուք արդեն գրանցված եք քվեարկելու համար, կարող եք լեզվի նախընտրության փոփոխության հայտ ներկայացնել հետևյալ եղանակներից մեկով

  • Լրացրեք լեզվի առցանց հարցման ձևը այստեղ․
  • Լրացրեք և վերադարձրեք «Լեզվի հարցման ձևաթուղթ»-ը Ձեր «Քվեաթերթիկի նմուշային գրքույկ»-ի հակառակ կողմում
  • Զանգահարեք լեզվական օգնության թեժ գծին՝ (800) 815-2666 հեռախոսահամարով, տարբերակ 3

Լեզվի նախընտրությունը սահմանելուց հետո, դուք ավտոմատ կերպով կստանաք թարգմանված նյութեր յուրաքանչյուր ապագա ընտրությունների համար, ներառյալ Ձեր «Քվեարկություն փոստով» քվեաթերթիկը և  «Քվեաթերթիկի նմուշային գրքույկ»-ը, որը պարունակում է տեղեկատվություն քվեարկության օրերի և եղանակների մասին, նմուշային քվեաթերթիկ՝ թեկնածուների ցուցակով, ինչպես նաև ընտրությունների վերաբերյալ այլ տեղեկություններ։

Երկլեզու օգնություն քվեարկության կենտրոններում

Դուք կարող եք քվեարկել Los Angeles վարչաշրջանի ցանկացած քվեարկության կենտրոնում և  խնդրել օգնություն ձեր լեզվով։

  • Քվեարկության կենտրոններում «Քվեաթերթիկի նշագրման սարքերը»  (BMD) թույլ են տալիս դիտել և լսել ձեր քվեաթերթիկը 18 լեզուներով
  • Քվեարկության կենտրոններում, համայնքի լեզվական կարիքներին համապատասխան նշանակված  «Երկլեզու ընտրական աշխատակիցները» պատրաստ են օգնելու

Իմացեք ավելին «Քվեարկության կենտրոնների» և անձամբ քվեարկության տարբերակների մասին։

Փնտրեք ձեր քվեաթերթիկն առցանց

Գրանցված ընտրողները կարող են դիտել իրենց քվեաթերթիկն առցանց մինչև ընտրության օրը։ Օգտագործեք «Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկը» (ISB)՝ ձեր ընտրած տարբերակները նախապես դիտելու համար ձեր հեռախոսում, ապա բերեք այն քվեարկության կենտրոն։

Իմացեք ավելին «Ինտերակտիվ նմուշային քվեաթերթիկ»-ի (ISB) մասին

Ուզո՞ւմ եք օգնել մյուս ընտրողներին։

Եթե դուք խոսում եք անգլերեն և մեր 23 ծառայողական լեզուներից որևէ մեկով, մտածեք ընտրական աշխատող դառնալու մասին։ Դա ձեր համայնքին ծառայելու արդյունավետ և կարևոր միջոց է։

Իմացեք ավելին, թե ինչպես դիմել «Ընտրական աշխատող»-ի  պաշտոնի համար։

Լրացուցիչ ռեսուրսներ

Բաժնի լեզվական հասանելիության ծրագիր

Գրանցող-արձանագրող/վարչաշրջանի քարտուղարը մշակել է «Բաժնի լեզվական հասանելիության ծրագիր՝ ընտրական ծրագրերի համար»՝ համապատասխանաբար վերահսկիչների խորհրդի կողմից հաստատված վարչաշրջանային լեզվական հասանելիության քաղաքականությանը։ Ծրագիրը արտացոլում է բաժնի հանձնառությունը՝ ապահովել լեզվական հասանելիություն ընտրական ծրագրերի համար։ Մենք իրականացնում ենք այս հանձնառությունը՝ նվազեցնելով խոչընդոտները, մեծացնելով մատչելիությունը և ապահովելով անկախ քվեարկության փորձ։

  • · Ներբեռնեք և տպեք մեր «Բաժնի լեզվական հասանելիության ծրագիրը»։
  • ·  Բառարաններ 18 լեզուներով

Ընտրական նյութեր

Icon - Close