Գործող նահանգային օրենսդրության համաձայն՝ ընտրողների գրանցման վերաբերյալ տեղեկությունները հանրային գրառումների մաս են կազմում։ Այնուամենայնիվ, ընտրողների վերաբերյալ որոշակի տեղեկությունների, այդ թվում՝ բնակության հասցեի և հեռախոսահամարի հասանելիությունը հանրության համար սահմանափակված է։ Ցանկացած անձի բնակության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կարող են գաղտնի հայտարարվել Վերադաս դատարանի որոշմամբ կամ այն հավաստագիրը ներկայացնելու դեպքում, որը հաստատում է, որ տվյալ անձը Պետքարտուղարի՝ ընտանեկան բռնության և հետապնդումների զոհերի հասցեների գաղտնիության պահպանման ծրագրի մասնակից է։
Այս հանգամանքներում գաղտնիության իրավունք ստացած յուրաքանչյուր անձ վարչաշրջանի հետագա բոլոր ընտրություններում համարվում է բացակա ընտրող, մինչև դատարանը կամ Պետքարտուղարի գրասենյակը վարչաշրջանին այլ տեղեկություն չհայտնի, կամ ընտրողն ինքը գրավոր չծանուցի վարչաշրջանին։
Բացառություններ. ընտրողների մասին տեղեկությունները հասանելի են՝
- Թեկնածուներին
- Քարոզարշավի հանձնաժողովներին
- Լիազորված անձանց, որոնք այդ տեղեկություններն օգտագործում են ընտրական, գիտական, լրագրողական, քաղաքական կամ պետական նպատակներով